«Աշոտ Երկաթ․ Թագավոր հայոց», Արման Եղիազարյան

Մենագրությունը նվիրված է Հայոց պատմության մեծագույն գործիչներից մեկի` Աշոտ Երկաթի գահակալության շրջանի իրադարձություններին, որոնք հենքային նշանակություն ունեցան Բագրատունյաց թագավորության հետագա գոյության համար:

Աշոտ Երկաթը մեր պատմության ամենաեռանդուն քաջամարտիկներից է, ով իր գահակալության 15-ամյա պատմափուլում անընդհատ գտնվելով պատերազմների մեջ` երբեք չընկրկեց և մշտապես հավատարիմ մնաց իր նպատակին` Հայաստանի ազատագրությանը, որն էլ ի վերջո իրագործեց: 

Սույն աշխատությունը, որտեղ ամբողջական վերլուծության է ենթարկված Աշոտ Երկաթի գործունեությունը, հասցեագրված է հայագետներին ու կովկասագետներին, ինչպես նաև միջնադարով հետաքրքրվող ընթերցողներին:

Ներբեռնել՝ «Աշոտ Երկաթ․ Թագավոր հայոց», Արման Եղիազարյան 
Աղբյուր՝ http://publishing.ysu.am

1 Trackback / Pingback

  1. Աշոտ Երկաթ ի ծովուն Սեւանա - Հայ Ռազմիկ

Comments are closed.