Երկներ երկին,
Երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եվ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ,
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ,
Եվ ի բոցույն վազեր
խարտեաշ պատանեկիկ,
խարտեաշ պատանեկիկ,
խարտեաշ պատանեկիկ:
Կրկներգ
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս,
Եվ աչկունքն էին Արեգակունք:
Ելավ Արէգ,
Եղավ Արև,
Հառնեց մանուկ ծերունի,
Մանչն ի ծնե ունի
Հավերժաշունչ եղեգնիկ:
Ընդ եղեգան փող լո՛ւյս ելանի,
Ընդ եղեգան փող ճի՛չ ելանի,
Եվ առ երկին ձայնի
նոր սկիզբ ժամանակի,
սկիզբ նոր ժամանակի,
Հայի ժամանակի…
Կրկներգ
Նա հաղթ սիրտ ունի,
Ոգի, ուժ, միտք ունի փայլուն,
Եվ Արի սերունդ Վահագնազուն:
Գրառումը` ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ
Խոսքերի շարունակության և երաժշտության հեղինակ` Արսեն Համբարյան
Գործիքավորում՝ Արտեմ Խաչատուր
Կատարող՝ Արսեն Համբարյան
Աղբյուր՝ https://www.youtube.com