Հայկական «ռազմարդյունաբերությունը» 1720-ական թթ.

Արմեն Մարտինի Այվազյան
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող,
քաղաքական գիտությունների դոկտոր

XIII–XV դարերում Հայաստանի մահմեդական կառավարիչները՝ մոնղոլները, այնուհետև կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենները վարում էին հայ զինվորական դասի՝ ազնվականության թուլացման ու ոչնչացման նպատակասլաց քաղաքականություն։ Արդեն XVI դարի սկզբին, երբ երկիրը բաժանված էր մահմեդական աշխարհի այդ ժամանակվա խոշորագույն տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև, հայկական փոքրաքանակ զինյալ կազմավորումները, ազգային ազնվականության մնացորդների գլխավորությամբ, պահպանվել էին Հայաստանի ընդամենը մի քանի, հիմնականում լեռնային շրջաններում. Արևելյան Հայաստանում՝ Արցախում (Ղարաբաղ), Սյունիքում (Կապան), Լոռիում, ինչպես նաև իրանահպատակ վրացական ու խանական զորագնդերի կազմում, Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Բաբերդում, Համշենում, Վասպուրականի որոշ շրջաններում ու Կիլիկիայի Զեյթուն գավառակում։ Այդ ցիրուցան, տարանջատ մանր ուժերը չունեին ո՛չ գործողությունների ընդհանուր ծրագիր, ո՛չ կենտրոնական հրամանատարություն, ո՛չ միմյանց հետ կայուն կապ։ Բնականաբար, նրանք ի վիճակի չէին դիմադրելու Հայաստանը ռազմակալած օսմանյան և պարսկական ահռելի բանակներին, առավել ևս՝ լուծելու հարձակողական-ազատագրական բնույթի մարտական խնդիրներ։ Ըստ այդմ՝ XVI–XVII դարերում հայկական զինուժի ինքնուրույն գոյության ու գործունեության մասին խոսելն ավելորդ է, թեկուզև այդ դարաշրջանի աղբյուրներն արձանագրել են հայ ապստամբական խոշոր ուժերի պոտենցիալ («քնած») գաղտնի առկայությունը։

Հովածն ամբողջությամբ կարելի է ներբեռնել այստեղից։