Պարույր Սեւակ, Էդգար Հովհաննիսյան․ «Սարդարապատ»

Սարդարապատ

Խոսք՝ Պարույր Սեւակ
Երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյան

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք՝ դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:

1968թ.


Աղբյուր՝ http://sevak.am
https://www.youtube.com