ՀՆԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ. ԳԱՂՏՆԻ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐ ԵՎ ԾԱԾՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ՌՈՈՒԶ ՄԵՐԻ ՇԵԼԴՈՆ

Խմբագրի կողմից

Թարգմանաբար հրապարակելով սույն հոդվածը, կարեւորում ենք ոչ այնքան նրանում հիշատակված (մասնագետներին հիմնականում ծանոթ) պատմական փաստերի հետաքրքրությունը, որքան կատարված հարցադրումների՝ անվտանգության մերօրյա հասկացությունների եւ պրակտիկայի վրա խարսխվածությունն ու խիստ այժմեականությունը, մասնավորապես՝ արդի համաշխարհային քաղաքականության մեջ Հռոմեական կայսրության փորձարկած գաղտնի գործողությունների կիրառելիության հնարավորությունների անդրբեմյան քննարկումը։ Զուտ պատմագիտական առումով ուսումնասիրության ամենամեծ թերությունն այն է, որ, արեւմտյան հայագիտության ավանդական մոտեցումներով, Հին Հայաստանը դարձյալ ներկայացված է որպես գերհզորների ձեռքին խաղալիք մի երկիր։ Իրականում, Մեծ Հայքի թագավորությունը ռազմականապես, մշակութապես ու տնտեսապես հզոր մի ուժ էր, որն Արեւմուտքն ու Արեւելքը բռնազավթած-միավորած, անհամեմատ ավելի ընդարձակ տարածքի ու մեծ ռեսուրսների տեր կայսրությունների հետ պայքարում կարողացավ հաղթահարել իր համար ճգնաժամային այդ դարաշրջանը եւ, ի վերջո, պահպանեց տարածաշրջանում իր տեղը՝ երեք հզորների շարքում։

Արմեն Այվազյան

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Աղբյուր՝ http://www.ararat-center.org