Արարատ առաջ

Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ,
Վրեժ մեր սրտում, գնանք աննահանջ։

	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, հայոց քաջերն են։
	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, ֆիդայիներ են։

Ուսին յափնջի, մեջքին պատրոնդաշ, 
Մոսինը գրկած՝ գնում են առաջ։

	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, հայոց քաջերն են։
	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, ֆիդայիներ են։

Սարերից իջան մի խումբ ձիավոր, 
Նրանց մեջ էր քաջ Սերոբն ուխտավոր։

	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, հայոց քաջերն են։
	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, ֆիդայիներ են։

Մի կողմից Գալեն, Մառնիկա Պողեն, 
Զորքին մեջ ընկած անթիվ կքաղեն։

	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, հայոց քաջերն են։
	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, ֆիդայիներ են։

Գեվորգ Չաուշն էլ ջահել ու ջիվան,
Ուներ մեծ անուն՝ Սարերի Ասլան։

	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, հայոց քաջերն են։
	Արդյոք ովքեր են, հեյ, ինչ կտրիճներ են, 
	Մասիսը վկա, ֆիդայիներ են։

Դե կռվենք տղերք, դե կռվենք քաջ–քաջ,
Ջարդենք թշնամուն, գնանք մենք առաջ։


Աղբյուր՝ http://www.horovel.org
https://www.youtube.com
https://www.youtube.com
https://www.youtube.com