Նժդեհի քրիստոնյա կերպարը միտումնավոր աղավաղեցին՝ աղանդակերպ մեթոդներով խեղաթյուրելով իր ասածները: Պատճառներն ակնհայտն են. պետք էր շահագործե՛լ Նժդեհին՝ իրենց սատանայական ծրագրերի համար:
Մի կողմ թողնելով երկար-բարակ գրաքննական վեճերը, կարդանք մի քանի խոսք՝ հենց իրենից.
«Հայ Եկեղեցին Ազգայի՛ն Եկեղեցի է».
«Իմ հոգին զույգ հենարաննե՛ր ունի՝ Աստված և Հայրենիք».
«Սկզբից ի վեր հայությունն ու իր Քրիստոնեությունը ձուլված են ի մի բնությո՛ւն: Այս երկուսի ճակատագիրը նույնացա՛ծ է».
«Ով հեռանում է կրոնից, անձնասպանորեն կտրո՛ւմ է իր հոգևոր զարկերակը: Մի օր հայությունը պիտի ների թրքության, բայց ո՛չ ծունկի ելած նրա առջև՝ պարտվելուց հետո, այլ նրան ծնկի՛ բերած՝ ծեծելո՛ւց հետո».
«Կրոնների պես Հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք և մաքրամաքուր».
«Չկա՛, կյանքն Ազգին և Հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկություն չկա՛ աշխարհում».
«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությո՛ւնը հանդեպ գերագույն իրականությանց՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ».
«Անկրոն էակը հրաշունչ զինվոր ՉԻ՛ ԴԱՌՆԱ».
«Ոգեշո՛ւնչ էր Քրիստոնեությունը և հենց ա՛յդ է պատճառը, որ նրա գիրկը նետվողներից առաջինը եղավ հայը», և մի շարք այլ Ճշմարիտ Քրիստոնեական մտքեր:
Եվ քանի որ նա թուրքի հզոր ախոյանն էր, ուստի նրանք, սատանայի հնարամտությամբ, իր քրիստոնեական Ուղղափառ գաղափարախոսությունները վերածեցին ազգակործան ԱՂԱՆԴԻ՝ մի քանի մեջբերումներ հրամցնելով և այդպես սովորեցնելով, հատկապես՝ խորհրդային աթեիզմի տարիներին:
Երբ ասում էր, թե՝ «Քրիստոնեական Սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության», նա, ինչպես վերը տեսաք, Քրիստոնեությունը թույլի կրոն ՉԻ՛ հռչակում, այլ բացահայտում է Քրիստոնեության մեջ աղանդածին մտքերով Հայրենիքի թշնամիներին «սիրելու» քարոզ անող մորթապաշտ ՎԱԽԿՈՏՆԵՐԻ՛Ն, որովհետև նա նաև ասում է.
«Սիրում է նա, ով ուժե՛ղ է, ով հոգու առատությո՛ւն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելո՛ւ, թափվելո՛ւ աստիճան».
«Ամեն հայ ընդունա՛կ է մարտիրոսանալու, իսկ ամեն Մարտիրոս կարող է Հերո՛ս լինել»:
Իսկ ո՞վ է ունեցել այսպիսի Սեր, եթե ոչ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը.
«Ավելի մեծ Սեր ո՛չ ոք չունի, քան ա՛յն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար».
«Ե՛ս եմ լավ Հովիվը. լավ Հովիվը Իր կյա՛նքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 15:13, 10:11)։
Մի՞թե մեզանում չեն եղել հանուն Քրիստոսի և Հայրենիքի համար քաջաբար մարտիրոսվող Սուրբ Նահատակներ, որոնց հիշատակը տոնում ենք՝ նրանց աղոթքները խնդրելով և նրանցից ուսանելով:
Սա՛ է Քրիստոնեությունը, որը Նժդեհը խորությամբ ու իր ամբողջ էությա՛մբ էր հասկացել և ապրում էր Քրիստոսո՛վ:
«Իմ Ազգային Դավանանքը թույլ չի՛ տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ».
«Յոթնիցս ստո՛ր է նա, ով գերադասում է կյանքը մահից՝ բոլո՛ր պարագաների մեջ».
«Քաջերի հարությո՛ւնն է մահը».
«Մի ժողովուրդ՝ մի ընտանիք».
«Ամեն մի «ես»՝ հանցավոր մի ապստա՛մբ, ամեն մի «ես»-ականություն՝ բարոյական մի մահափո՛րձ է այն մեծ ամբողջի դեմ, որ ԱԶԳ ենք կոչում».
«Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորո՛ւստն է».
«Միայն ազնի՛վն է զորավոր»…
Նժդեհի խրատները բխում են քրիստոնեությունի՛ց. նա ՔԱՀԱՆԱՅԻ՛ զավակ էր:
Եվ պետք չէ՛ սեփական ապիկարության, դավաճանասիրության պատճառով մեր գլխին եկած աղետները բարդել Աստծու, Քրիստոնեության և Հայ Եկեղեցու վրա՝ ինքնաարդարանալու համար:
Առավել ևս պետք չէ ծռել ո՛չ Քրիստոնեությունը, ո՛չ էլ Նժդեհի խոսքերը, որովհետև երկուսն էլ մեր ազգը ամբողջությամբ ու ճիշտ ՉԻ՛ ՀԱՍԿԱՑԵԼ:
«Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբե՛ք».
«Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարի՛տը, ուրանալ՝ նշանակում է դադարե՛լ մարդ լինելուց».
«Իրենց տականքները. ահա՛ ազգերի իրական թշնամին».
«Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսի՛ց».
«Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևո՛վ».
«Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաև իրավո՛ւնք չունի».
«Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ՛ անկախ Հայրենիք ունենալու, ազատ ապրելու».
«Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վա՛ղը».
«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականությո՛ւն է, որից խուսափող ժողովուդները կորցնո՛ւմ են իրենց բարոյական գոյության իրավունքը».
«Հայրենիք մի՛ սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չե՛ք»…
Աստված մեր ազգին Գարեգին Նժդեհ պարգևեց՝ որպես Հայրենիքի շենացման և փրկության ուղեցույց, իսկ մենք մեր ձեռքով ոչնչացրինք նրան…
Տե՜ր, ողորմի՛ր մեզ.
Գարեգին Նժդե՜հ, ների՛ր մեզ:
Ներսի՛ց ենք փտած…
Աղբյուր՝ https://www.facebook.com