ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ 1724 Թ․ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Այսօր Երևանի հերոսամարտի 300-ամյա տարելիցի վերջին օրը։ Կարծում եմ, հայկական ազգային շրջանակները պետք է հեռակա կարգով ընդունեն մի որոշում, որը կիրականացվի Հայաստանում հայրենանվեր իշխանության երբևիցե հաստատվելու դեպքում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻ ՎԵՀԱՇՈՒՔ ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ 1724 Թ. ՀՈՒՆԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԶԱՎԹԻՉ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ՀԱՄԱՌ ԿՌԻՎՆԵՐՈՒՄ ՔԱՋԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ 11,500 ՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ։

Հուշարձանը պետք է կառուցվի գլխավոր մարտերի վայրում՝ Կոնդում կամ Ձորագյուղում, ճիշտ ընտրված բարձունքի կամ պատշաճ պատվանդանի վրա։ Հուշարձանի արձանագրության նախագիծը առաջարկում եմ ստորև՝ կից նկարում (ձևավորումը և տառատեսակը՝ Ռուբեն Թարումյանի)։

Իսկ այն, որ գեթ մեկ պետական պաշտոնյա երբևէ չհիշեց այժմեական ռազմաքաղաքական հնչեղություն ունեցող այս նշանակալից պատմական տարելիցը, ինքնին ՀՀ ներկայիս իշխանությունների գաղափարապես ուծացածության խոսուն գնահատականն է։

Երևանի հերոսամարտի մանրամասներին կարելի է ծանոթանալ իմ վերջերս հրապարակված գրքում և ՖԲ էջիս այդ մասին զետեղված հրապարակումներում և գրառումներում։

Արմեն Մարտինի Այվազյան
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող,
քաղաքական գիտությունների դոկտոր


Աղբյուր՝ https://www.facebook.com