ՊԱՀՀ-ում անցկացվել է «Հայ ռազմիկի վարքականոնը» թեմայով կլոր սեղան-քննարկում

Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայ ռազմիկի վարքականոնը» խորագրով, որին մասնակցում էին հրավիրյալ մասնագետներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները:

Քննարկման մասնակիցներին ողջունել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: Կլոր սեղան-քննարկումը վարում էր Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնի պետ, աշխ. գիտ. թեկ., դոցենտ, պահեստազորի գնդապետ Սերոբ Սուջյանը:

Գիտաժողովի ընթացքում բանախոսներ՝ ռազմական պատմական, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը և ՀՀ ԶՈՒ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանը խորքային կերպով մեկնաբանել և իմաստավորել են հայ ռազմիկի վարքականոնի առանձնահատկությունները: Ծավալվել է մասնագիտական ակտիվ քննարկում: Քննարկման մասնակիցների հնչեցրած հարցերին բանախոսների կողմից տրվել են բովանդակալից և սպառիչ պատասխաններ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Աղբյուր՝ https://razmavaraget.wordpress.com