Ազատագրական աղոթք

Ահա և այս աղոթքի գրաբար բնագիրը՝ քաղված Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվող (ձեռ. 698) Ղազար Ջահկեցու ինքնագիր մատյանից. «Մանաւանդ զազգս հայկազեան, զտարժանեալս եւ զվարատեալս մեղօք, զցրուեալս ընդ երեսս երկրի. իբրեւ զփոշի հոսեալ մեղաց հողմով ի յազգս եւ յազինս օտարասեռս: Հայցեսցուք յամենախնամ եւ յամագութ Արարչէն. զի որ եհատն դարձեալ բժշկեսցէ. եւ գրգմամբ հոգուոյն, իբրեւ հաւ զձագս ժողովեալ ընդ թեւօք իւրովք, եւ ամրածածուկ աջովն իւրով հաւաքեալ վերստին ի սեփական, ի բնիկ եւ ի հայրենի երկիրս եւ ի գաւառս հայկական վիճակի, նորնորոգեսցէ իբրեւ զառաջնաստեղծն՝ պերճ փառօք եւ բարգաւաճեալ յարգասիւք. կարողացուսցէ, կազդուրացուսցէ եւ հաստատահիմն արասցէ թագաւորական եւ քահանայական ճոխութեամբ եւ յամենայն որպիսութեամբ բարեաց. յաղթող եւ զօրաւոր արասցէ ընդդէմ ամենայն ներհակաց ճշմարտութեան»:

(Առավել մանրամասն տե՛ս Արմեն Այվազյան, «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում», «Լուսակն», Երեւան, 2003 թ., էջ 136-139)։ Ցավոք, այս աղոթքի ամենավերջին, խիստ կարևոր նախադասությունը ֆիլմում չկա, ահա այն՝ գրաբար բնագրով և աշխարհաբար փոխադրությամբ՝ «յաղթող եւ զօրաւոր արասցէ ընդդէմ ամենայն ներհակաց ճշմարտութեան» («հաղթող և զորավոր դարձնի ճշմարտության բոլոր թշնամիների դեմ»)։

«Ազատագրական աղոթք» – Ա․ Այվազյան

Աղբյուր՝ https://www.youtube.com