Գրիգոր Խանջյանի «Վարդանանքը» հայ կերպարվեստի պատմության մեջ մեր ժողովրդի հերոսական ժամանակաշրջաններից մեկը պատկերող առաջին մեծաչափ գործն է: Նկարը կրում էր Եղիշե պատմիչի՝ Վարդանանց պատերազմի մասին ասված իմաստուն խոսքի խորհուրդը՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»: Նկարի կենտրոնում զորավար Վարդան Մամիկոնյանն է՝ ճերմակ նժույգի վրա, ձեռքին՝ սուր: Նա շրջապատված է զինյալ մարտիկների բազմությամբ: «Եթե ուշադիր նայենք նկարին՝ կտեսնենք, որ մարտիկների շարքում Խանջյանը պատկերել է նաև բազմաթիվ հայտնի հայերի՝ Վարուժանին, Կոմիտասին, Սարոյանին, Չարենցին, Սևակին, հայտնի ֆիդայիներին… Քչերին է հայտնի, որ «Վարդանանքն» այդպես էլ կտավի չի վերածվել: Հետագայում` 1983 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով Գրիգոր Խանջյանն ստեղծել է համանուն գորգանկարը գոբելեն): Այս մեծակերտ ստեղծագործության բնօրինակի որոշ կտորներ չեն պահպանվել, և շատերը կարծում էին, թե նրա ամբողջական պատկերն այլևս չեն տեսնի: Բայց Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում այսօր գործում է մեծ նկարչի անվան սրահը, որտեղ «Վարդանանքի» հետ ներկայացվում են նաև Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբենը» և «Վերածնված Հայաստան» ստեղծագործությունները: Եռապատկեր-որմնանկարն ամփոփող ցուցասրահը դարձել է ոչ միայն հայաստանցիների ու սփյուռքահայերի, այլև մեր երկրի հյուրերի նախընտրած դիտարժան վայրերից մեկը: Այն ստեղծվել է 1981թ..
Աղբյուր՝ https://m.facebook.com