Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն

Շահումյանի ջոկատը ստանում է նահանջի հրաման։ Ջոկատի տղերքից մեկը մոտենում է հրամանատարին և ասում.

– Հրամանատա’ր, անտառում երեխայի լացի ձայն լսեցի, ու ինչ որ մեկն ասում էր՝ «Բալա, սուս ըրա»։

Հրամանատարը ասում է՝
– Դեռ ժամանակ ունենք, դուրս եկեք, կանչեք, գոռացեք գտնենք երեխուն, փրկենք էդ մարդու կյանքը ու դա կլինի մեր հաղթանակը։ Տղաները ձայն են տալիս, գոռում են.

– Հայ ենք, դուրս եկեք, հայ ենք, դուրս եկեք։

Ոչ մեկ դուրս չի գալիս, թուրքն էլ շատ հեշտությամբ կարող էր այդ բառերը ասել։ Հրամանատարը լացակումած ասում է.
– Տղե՜րք, ձեր հոգուն մատաղ, եկեք էնպիսի բան անենք, որ թուրքը մեռնի, չկարողանա անել։ Ու երգում են մի երգ, ու … թփերի տակից դուրս են գալիս 43 երեխա ու մի ծերունի՝ ընդամենը մի հրացանով։

Երգը «Գետաշեն» երգն էր…

Նկարում՝ Իջևանի Գետաշեն գյուղի ինքնապաշտպանական ջոկատն է, 1991 թ.։

Աղբյուր՝ https://www.facebook.com