«Արարատ» (անգլերեն՝ Ararat), կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ, որը պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ ֆիլմը արտամրցույթային կարգով ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։ 2003թ. կայացած Genie Awards միջազգային փառատոնին այն արժանացել է 5 մրցանակի։ Միջոցառման վարողներից է եղել ֆիլմի դերակատարներից Արսինե Խանջյանը, որը ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է։
Դերակատարներ
Գլխավոր դերակատարներն են՝
Շառլ Ազնավուր – Էդուարդ Սարոյան
Քրիստոֆեր Պլամմեր – Դեյվիդ
Դեյվիդ Ալփեյ – Րաֆֆի
Արսինե Խանջյան – Անի
Էրիկ Բոգոսյան – Ռուբեն
Մարի-Ջոսե Կրոս – Սելիա
Բրենթ Կարվեր – Ֆիլիպ
Էլիաս Կոտեաս – Ալի, Ջևդեթ բեյի դերակատար
Լուսնակ – Շուշան, Արշիլ Գորկու մայր
Սիմոն Աբգարյան – Արշիլ Գորկի
Կարեն Բոյաջյան – Պատանի Արշիլ Գորկի