Երկ ռազմարվեստի մասին

Սուն Ցզի հայերեն ճիշտ ձևը՝ Սուն Ձը, ինչպես հնչում է չինարենում չինացի ռազմական տեսաբան և մտածող (մ.թ.ա. 6-5-րդ դարեր), «Երկ ռազմարվեստի մասին» գրքի հեղինակ։ Սուն Ցզիի կյանքի և գործունեության մասին տեղեկությունները սակավ են և առասպելական բնույթի։ Ավանդվում է, որ նա իբր եղել է չինական Ու իշխանության զորավար, հաջողությամբ ղեկավարել է 30 հազարանոց բանակ և տարել բազմաթիվ փայլուն հաղթանակներ։

Սուն Ցզիի երկը բաղկացած է 13 գլխից, որից յուրաքանչյուրը (բացի 12-րդից) ունի ծանոթագրությունների բաժին։ «Երկ ռազմարվեստի մասին» գիրքը հայերեն է թարգմանվել (ոչ բնագրից, այլ ռուսերեն թարգմանությունից) և լույս տեսել 2006 թվականին, և վերահրատարակվել 2007 թվականին՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից։


Աղբյուր՝ http://www.ararat-center.org