Ի՞նչ ներքին արժեքներ են փոխանցվել հայ զինվորներին:
Ինչու՞ են հայ զինվորները միշտ բարձր գնահատվել օտարների կողմից:
Ինչու՞ են բոլոր ժամանակներում ամեն գնով փորձել կոտրել, վերացնել հայ զինվորականության ոգին:
Ինչպե՞ս ենք ունեցել զորք, սպարապետ, երբ անգամ թագավոր ու պետություն չենք ունեցել:
Ի՞նչ նմանություններ ունեն հայ զինվորականությունը սամուրայների կամ եվրոպական ասպետների հետ:
Ինչու՞ էր Մորիկ կայսրը բարդ ճակամարտերում կռվելու ուղարկում հենց հայերին ու ի՞նչ էր խորհուրդ տալիս պարսից արքային:
Այս ամենի մասին «Ինքնություն» հաղորդման տաղավարում պատմում է պատմաբան, քաղաքական գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, ում հեղինակած «Հայ զինվորականության պատվո վարքականոնը. 4-5-րդ դարեր» գիրքը վերջերս լույս է տեսել երկրորդ՝ լրամշակված տարբերակով:
Աղբյուր՝ https://www.youtube.com